Ծնվել է 1955 թվականի դեկտեմբերի 31-ին Սպանդարյան գյուղում։ 1977 ավարտել է Երևանի պետական համալսարանի մեխանիկական մաթեմատիկայի ֆակուլտետը։ 1977 թվականից աշխատել է Հայշինբանկում, «Սիրիուս» գործարանում, ապա «Լույս» արտադրական և «Լազերային տեխնիկա» գիտաարտադրական միավորումներում։

 

1979-1981 թթ. ծառայել է ԽՍՀՄ ԶՈւ-ում։ 1983-1988 թթ.' Երևանի էլեկտրալամպերի գործարանի հատուկ նախագծային բյուրոյում ինժեներ-նախագծող, ինժեներ-տեխնոլոգ։ 1983 թվականից հեռակա սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկայի ֆակուլտետում։ 1988 թվականին աշխատել է «Լազուր» արտադրական միավորումում, ուր կազմակերպել և ղեկավարել է «Ղարաբաղ» կոմիտեն։1989 թվականից ՀՀՇ անդամ, 1989-ի հունվարի 7-ին ակտիվ քաղաքական և ազգային-ազատագրական պայքարի կոչերի համար ձերբակալվել է և շուրջ մեկ ամիս պահվել Նուբարաշենի բանտում։ 1990 թվականին ընտրվել է ՀՀ ԳԽ պատգամավոր։ 29.08.1990թ.-ին Գեղազնիկ Միքայելյանի հետ սպանվել է ՀՀՇ կուսակցության անդամների կողմից և սադրանք հրահրելու նպատակով տեղափոխվել Երևանում գտնվող ՀԱԲ շտաբի մոտ։
Վիտյա Այվազյանի մասին է նկարահանվել Ա. Աբովյանի «Երկու կրակոց» տեսաֆիլմը։ Հետմահու՝ 1996 թվականի սեպտեմբերի 20-ին արժանացել է ՀՀ ազգային հերոսի կոչման։ Թաղված է Երևանի Քաղաքային պանթեոնում։
Արթիկի շրջանի Սպանդարյան գյուղի դպրոցը կրում է նրա անունը։

 

Սևակ Գրիգորյան