1988֊ի միտնիգների ժամանակ քննադատում էին ԽՍՀՄ խտրական վերաբերմունքը համարում էին տնտեսական գաղութատիրություն։ 


Հիշում եմ մեկը ասում էր, անկախ Հայաստանում ջերմուկի շնորհիվ ամբողջ ազգը հարուստ ու երջանիկ կապրի։ Իսկ եթե հայկական կոնյակը արտահանենք, ապա բոլորս կունենանք եվրոպական կենսամակարդակ։ Տարիներ անց խելոք մարդիկ հաշվեցին, որ սովետի ժամանակվա Հայաստանը բարեկեցիկ էր ու զարգանում էր Ռուսաստանի ռեսուրսների ու դոտացիաների հաշվին։ Հիմա ջերմուկը ու կոնյակը արտահանվում են, բայց հարուստ են միայն այն մարդիկ ովքեր ժողովրդին ներշնչում էին այդ մտքերը։ Տխուր այն է, որ 1990 թվականի ՀՆԱ֊ի ցուցանիշին կարողենք հասնել առնվազն 10 տարի հետո՝ երկնիշ աճի պարագայում։