Սիրելիներս,

Իմ ընթացիկ աշխատանքային պարտականություններին զուգահեռ կամ ի թիվս դրանց վարչապետի հանձնարարությամբ ունեմ մի քանի առաջնային անելիքներ՝ համակարգել և/կամ նախապատրաստական աշխատանքներ տանել և/կամ ուսումնասիրություն անել հետևյալ ուղղություններով․

- Սահմանադրական բարեփոխումներ,
- Ընտրական օրենսդրության բարեփոխումներ,
- Անցումային արդարադատություն ևն

Այնպես որ՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում սպասեք ինձ, իմ "վատ կերպարը բացահայտող", իմ "դիմակը պատռող" հրապարակումներ որոշ "անկախ" "ԶԼՄ-ների" և ՖԲ-յան "չեզոք վերլուծաբանների" կողմից։ Սա մասամբ կիրականացվի "Նիկոլը լավն ա, թիմը՝ վատը" աշուն-ձմեռ 2018 ակցիայի շրջանակներում (խնդրում եմ նկատել, որ խոսում եմ նպատակաուղղված հակաքարոզչության, պիտակավորման և վարկաբեկման մասին, այլ ոչ թե քննադատության մասին, որի տեղիքն իհարկե կարող ենք տալ)։

Անկեղծ ասած, էդ տեսակ "սևացումն" արդեն էական չի, թեև խոստովանեմ՝ սկզբում անակնկալ էր և տխրեցնող։ Էականը՝ շարունակելու եմ մնալ մեր հռչակած արժեքների նվիրյալը, շարունակելու եմ ահռելի պատասխանատվության զգացումով և անմնացորդ ծառայել Հայաստանի Հանրապետությանը, շարունակելու եմ ջանք չխնայել մեր երազանքների երկրի՝ հզոր, ազատ և երջանիկ Հայաստանի կառուցման համար։ Հավատացած եմ՝ որպես հանրույթ, որպես պետություն հաջողելու ենք։ Հաստատ հաջողելու ենք։

Սիրում եմ ձեզ։ Շատ։