Սիրելիներս, եթե դուք կարծում եք, որ որևէ հարցում դարձել եք անարդարության զոհ, խախտվել են ձեր իրավունքները և/կամ կա որևէ խնդիր, որը պետք է բարձրաձայնել, շատ եմ խնդրում՝ Ֆեյսբուքով մի երկու տողով հաղորդագրություն գրելուց բացի՝ ձեր դիմում-բողոքները ներկայացնել վարչապետի աշխատակազմի Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչություն՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթերը՝ հարցի օպերատիվ և արդյունավետ բարձրացման, պատշաճ կարգով հետագա ընթացքի ապահովման և հնարավոր լուծման նպատակով։
Վստահ եղեք, որ ձեր բարձրացրած բոլոր խնդիրները լրջորեն ուսումնասիրվում են։