Ֆրանսիական հեղափոխության արյունարբու հերոսներից մեկին ՝ Դանտոնին է վերագրվում հետևյալ պատմությունը։

Անցնելով փարիզյան հրապարակներից մեկով, որտեղ գիլյոտինով հեղափոխական տեռոր էր իրականացվում, Դանտոնն ականատես եղավ, թե ինչպես է դահիճը հերթական զոհի գլուխը ոտքով տշում։

Կանգնեցնելով կառքը՝ Դանտոնը մոտենում է գիլյոտինին, բարձրացնում կտրված գլուխը, խնամքով դնում են այն կողքի զամբյուղի մեջ և ասում՝ Պատժել առանց նսեմացնելու։