Ինչ-որ մեկին դատելուց առաջ կարդացեք այս պատմությունը...
Բժիշկն արագ մտավ հիվանդանոց: Նրան շտապ կանչել էին հիվանդանոց երիտասարդ տղայի վիրահատության համար: Երբ նա ներս մտավ տեսավ երիտասարդի հորը, ով անհանգիստ կերպով քայլում էր հիվանդանոցի սրահի մեկ ծայրից մյուսը: Երբ երիտասարդի հայրը տեսավ բժշկին բղավեց.
-Ինչու՞ եք այսքան ուշանում: Չգիտե՞ ք, որ իմ տղայի կյանքը վտանգի տակ է: Գոնե պատասխանատվության փոքր զգացողություն ունե՞ք:
Բժիշկը ժպտաց և ասաց.
- Ես ներղողություն եմ խնդրում: Ես հիվանդանոցում չէի և ես զանգը ստանալուց անմիջապես հետո եկա ինչքան հնարավոր էր արագ: Հիմա խնդրում եմ հանգստացեք , որպեսզի ես կարողանամ իմ գործն անել:
-Հանգստանա՞ լ.... Իսկ դուք կհանգստանայի՞ ք եթե ձեր որդին լիներ սենյակում, - բղավեց հայրը:
Բժիշկը կրկին ժպտաց և պատասխանեց.
- Ես ամենինչ կանեմ, ինչպես և միշտ արել եմ և դուք կարող եք փորձել ավելի լավատեսորեն տրամադրվել:
- Խորհուրդ տալն այնքան հեշտ է երբ մենք մտահոգված չենք: - Ասաց հայրը շնչակտուր:
Վիրահատությունը տևեց մի քանի ժամ, որից հետո բժիշկը երջանիկ դուրս վազեց սենյակից:
Նա արագ վազեց հոր մոտ և ասաց.
- Փառք Աստծո ձեր որդին արդեն լավ է: Եվ առանց սպասելու հոր պատասխանին՝ արագ դուրս վազեց գոռալով.- Եթե դուք ինչ-որ հարցեր կունենաք՝ դիմեք բուժքրոջը:
-Ինչու՞ է նա այսքան կոպիտ: -Հայրը հարցրեց բուժքրոջը: Նա չէ՞ ր կարող սպասել մի քանի րոպե, որ գոնե կարողանայի իմանալ որդուս վիճակը:
Բուժքույրը պատասխանեց արցունքներն աչքերին.
- Նրա որդին երկու օր առաջ է մահացել ավտովթարի ժամանակ և երբ որ նրան կանչեցինք հիվանդանոց ձեր որդու վիրահատության համար՝ նա իր որդու հուղարկավորությանն էր մասնակցում և հիմա,երբ նա փրկեց ձեր որդու կյանքը, արագ գնաց, որպեսզի ավարտի հուղարկավորությունը:
Երբեք մի դատեք ինչոր մեկին, որովհետև դուք չեք կարող իմանալ, թե ինչպիսին է նրանց կյանքը և ինչի միջով են նրանք անցնում:
Jay Shettyի էջից:
Միքաել Միաքաելյան