Մենուա Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջումգրառում է կատարել.
«Օրեր առաջ ՀՔԾ-ի պետն, ով նաև Հայաստանում Սորոսի ներկայացուցչի հարազատ եղբայրն է, ի լուր աշխարհի հայտարարեց, որ Արմեն Գևորգյանը ճնշում է գործադրել Սահմանադրական դատարանի նախկին անդամ Վալերի Պողոսյանի նկատմամբ , որի պատճառով էլ Արմեն Գևորգյանը կարող է հայտնվել բանտում...
Եվ ահա դատավոր Վալերի Պողոսյանն այսօր պաշտոնապես հերքել է ՀՔԾ-ի պետի հայտարարությունը , ինչը նշանակում է, որ մեր իրավական համակարգը հայտվել է ուղղակի ծիծաղելի վիճակում և ուղղակի ասելիք չկա:
Հիմա ՀՔԾ-ի պետն ինչպե՞ս է բացատրելու հանրությանը ստեղծված իրավիճակը, նման իրավիճակում ՀՔԾ-ն չի արժեզրկվում քաղաքացիների մոտ և առհասարակ այնպիսի տպավորություն է , որ ՀՔԾ-ն այնքան է շտապում կամ ՀՔԾ-ին այնքան են շտապեցնում նախկին պաշտոնյաներին մեղադրելու և կալանավորելու , որ ՀՔԾ-ն շտապելու արդյունքում աններելի սխալներ է թույլ տալիս:
Չնայած մենք ունենք Ծառուկյանի օգնական Էդոյի պատմությունը, երբ տուժողն իրեն ճղում է, որ իրեն Էդոն չի ծեծել, բայց Էդոն շարունակում է մնալ կալանքի տակ.
Հիմա էլ դատավոր Վալերի Պողոսյանը կարող է պնդել, որ իրեն չեն վախեցրել, բայց տղերքը չլսելով Վալերի Պողոսյանի խոսքերը, կարող են հետապնդել Արմեն Գևորգյանին:
Այս ամենը շատ ծիծաղելի կլիներ, եթե չլիներ նույնչափ ողբերգական»:
Մենուա Հարությունյան