Վերջին շրջանում Ադրբեջանի երկրորդ մեծությամբ Գյանջա(Գանձակ) քաղաքում իրավիճակը կտրուկ լարվել էր,որն իր գագաթնակետին հասավ հուլիսի 3-ին,երբ մահափորձ տեղի ունեցավ Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիևի դեմ...Ազերի իրավապահները ձերբակալեցին 11 անձի և մահափորձի կազմակերպման մեջ մեղադրեցին Յունիս Սաֆարովին...Բաքվի իշխանությունները 1983 թ-ին ծնված ՌԴ քաղաքացի Սաֆարովին բացահայտ մեղադրում են Իրանի գործակալ լինելու մեջ,իսկ Գյանջայի քաղաքապետի դեմ մահափորձն էլ ներկայացնում են որպես ահաբեկչություն...Ադրբեջանի ՆԳՆ-ի հայտարարության մեջ նշվում է,որ Սաֆարովը 8 ամիս Իրանում անցկացնելուց հետո Ադրբեջան է ժամանել մի քանի հայտնի քաղաքական գործիչների սպանելու՝Ադրբեջանում քաոսային իրավիճակ ստեղծելու նպատակով,որի արդյունքում նա պլանավորել է գրավել իշխանությունը և Ադրբեջանուն հաստատել թեոկրատական իշխանություն՝Իրանի օրինակով...Սակայն շատերը խիստ կասկածում են պաշտոնական տեղեկատվության իսկության առումով...
Ադրբեջանի իշխանությունները Սաֆարովի ձերբակալությունից հետո սկսել էին տարրական ահաբեկության ենթարկել քաղաքում գործող ՀԿ-ների ներկայացուցիչներին,որոնցից շատերը քննադատորեն են վերաբերվում Գյանջայի քաղաքապետի գործնեությանը...Այս տեռորի պայմաններում էլ Գյանջայի բնակիչներից ոմանք(պաշտոնական տեղեկությունների համաձայն 150-200 հոգի) հուլիսի 10-ին փորձել են հանրահավաք կազմակերպել Գյանջայի քաղաքապետարանի մոտ....Չարտոնված հանրահավաքը ցրելու արդյունքում զոհվել են երկու բարձրաստիճան ոստիկան-գնդապետներ՝ Իլգար Բալաքիշիևը և Սամեդ Աբբասովը... Ձերբակալվածների թիվը,ըստ պաշտոնական տվյալների,անցնում է 40-ը...Սակայն անկախ աղբյուրները նշում են,որ ձերբակալվածների թիվն անհամեմատ ավելի մեծ է...Ադրբեջանական իշխանությունները հուլիսի 10-ին չարտոնված հանրահավաք կազմակերպելու մեջ մեղադրում են Յունիս Սաֆարովի կողմակիցներին...
Այս պահի դրությամբ իրավիճակը Ադրբեջանի երկրորդ մեծությամբ քաղաքում մնում է լարված...Գյանջան,կարծես թե,դառնում է "երկրորդ Նրադարան"՝քաղաք,որտեղ իշխանությունների կրոնական քաղաքականության դեմ պայքարը և իրանամետ ուժերի դիրքերը աճում են,որի դեմ կատաղի պայքարում է Իլհամ Ալիևը...
Հ.Գ.Պաշտոնական Բաքում Ադրբեջանում տեղի ունեցող գրեթե բոլոր խժդժությունների հետևում միշտ "գտնում" է Թեհրանին կամ Երևանին...Եթե մեզ՝հայերիս համար բացարձակ միևնույն է Բաքվի զառանցանքները,ապա Թեհրանում բավական ծանր են տանում այդ հայտարարությունները,որոնք ավելի են սրում առանց այդ էլ ոչ շատ բարիդրացիական Թեհրանի և Բաքվի հարաբերությունները...
Իրավիճակը Գյանջայում մնում է լարված
10:15 - 11.Հուլիս.2018
Առաջարկում ենք նաև
10/10/16 12:49
Սիրիայում իրավիճակը մնում է լարված. այնտեղ մնացած հայերի մի մասը չի ուզում լքել իր տունը
04/04/16 09:28
Իրավիճակը շփման գծում մնում է լարված
03/04/16 14:04
Իրավիճակը տակավին մնում է լարված. երեկ և այսօր՝ ադրբեջանական բանակը կորցրել է 14 տանկ և 5-ից ավելի այլ զրահատեխնիկա
02/04/16 19:07
Իրավիճակը սահմանին մնում է ծայրաստիճան լարված. ԼՂՀ ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել հակառակորդի կորուստներից (լուսանկարներ)
19/12/15 09:25
Կիրառվել են հրետանային միջոցներ, տանկեր, հետ են մղվել մի քանի դիվերսիոն գործողություններ. իրավիճակը սահմանին մնում է լարված
19/08/15 21:41
Թուրքիայում տիրող ռազմաքաղաքական իրավիճակը մնում է լարված
02/05/24 12:09
ՈՒՂԻՂ. Կիրանցում իրավիճակը լարված է
06/04/23 12:45
Հումանիտար իրավիճակը ԼՂ-ում շարունակում է մնալ լարված, չի կատարվում միջազգային դատարանի վճիռը․ վարչապետ
03/05/22 15:23
Նորագավիթում իրավիճակը լարված է (տեսանյութ)
08/04/22 11:00
«Քարագլխի շուրջ իրավիճակը կամ շարունակվելու է լարված մնալ կամ արցախցիներին համոզելու են, որ ճիշտը տարածքային կորստին համակերպվելն է»
Լրահոս
11:15
Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով. Է...
21:25
Երևան քաղաքում կառավարման ճգնաժամ է, ու դա տեսնելու համար պետք չէ մասնագիտական գիտելիք. թուրքագետ
12:47
Ըստ Աղազարյանի՝ «կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար». Արտակ Զաքարյան
11:45
Կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ․ Աննա Հակոբյան (ֆոտո)
12:30
Չի կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին, բանակցության մասին էլ իմանալ Ալիևից. Շարմազանով
13:40
Չենք կարող բացառել, որ բանակից են տեղափոխելու՝ էլ ավելի թուլացնելով առաջնագիծը. Կարեն Վրթանեսյան
10:20
Նիկոլը ոչ թե Հայաստանը «տանում է Եվրոպա», ինչպես շատերն են փորձում իրենք իրենց մխիթարել, այլ Ադրբեջանը բերում է Հայաստան. Կարեն Վրթանեսյան
11:00
Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան
11:26
Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա է պետք հոդված դնել․ Դանիելյան
12:59
«Այն բանտիկով փաթաթված նախագծերը, որոնք բերվում են այստեղ, մի իրականություն է, ու կա մյուս՝ Գառնիկ Դանիելյանի ասած իրականությունը»․ Գեղամ Մանուկյան
12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
10:40
Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է, որպեսզի հասնի ՀՀ-ին իջեցված նախապայմանների բավարարմանը. Տիգրան Աբրահամյան
15:35
Ռադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. Իշխանյան
14:45
Տիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումը
10:20
Նրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ. Տիգրան Աբրահամյան
11:10
Իշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան
14:30
Արդյոք Բակո Սահակյանը գիտի՞, որ ՀՀ իշխանությունը նույն կերպ է վարվում Արցախի հետ, ինչպես Բաքուն՝ իր
10:00
Մեկ տարի առաջ այս օրերին Արցախի բանակում ծրագրված պլանները 5-10%-ի չափով էին իրականացվում. Տիգրան Աբրահամյան
10:50
Հայաստանի միջպետական 2 ճանապարհին` Գնթունիք ու Ծովագյուղ սուպերմարկետների մոտ, երթեւեկությունը խայտառակ վիճակում է. Հակոբ Բադալյան
13:55
Ամենաարգահատելին այն է, որ այս ամենը ոչ միայն համարվում է ընդունելի, այլ նաև խրախուսելի և ծայրահեղ «շուստրիության» նշան. Վարդան Ոսկանյան
12:25
Էդքան փող են հանում մեր սարերից մի 2 տարվա մեջ, հասկանում ե՞ք ինչի մասին է խոսքը. Արթուր Խոջաբաղյան
10:15
Բաքվին միակողմանի զիջումներ անելուց հետո իշխանության որոշ դեմքեր հիմա ամառային հանգիստն են վայելում. Տիգրան Աբրահամյան
13:00
Խորհուրդը պետք է հրաժարական տա․ ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է. Գարեգին Խումարյան
12:00
Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է թվում` դժվար է կանխատեսել. Տիգրան Աբրահամյան