Սիրիայում իրավիճակը մնում է լարված։ Այնտեղ մնացած հայերի մի մասը չի ուզում լքել իր տունը, մի մասն էլ ուզում է տեղափոխվել։ Կարծում եմ՝ նրանց պետք է օգնենք տեղափոխվեն Հայաստան։ Ապրիլին մենք կարողացանք ինքնակազմակերպվել, հիմա էլ նույնը պետք է անենք։

 

Առաջարկում եմ մի ճանապարհ․
Յուրաքանչյուր համայնք (գյուղ, քաղաք) պետք է հայտարարի, թե ինքը քանի ընտանիք կարող է տեղավորել իր համայնքում։

 

Խոսքը նախ և առաջ նրանց կացարանով ապահովելու մասին է։ Յուրաքանչյուր համայնքում կան ավագանիներ, նրանք պետք է հավաքվեն և որոշեն, թե իրենց համայնքը քանի ընտանիք կարող է ընդունել։ Համոզված եմ՝ Ղարաբաղի համայնքները նույնպես կմասնակցեն այս նախաձեռնությանը։

 

Էդիկ Բաղդասարյան