Հուլիսի 2-ի լույս 3-ի գիշերը Մինգեչաուրի ՀԷԿ-ում տրանսֆորմատորներից մեկի շարքից դուրս գալու պատճառով պատճառով էլեկտրաէներգիայից զրկվեցին Ադրբեջանի բազմաթիվ բնակավայրեր (որոշ տվյալներով՝ Ադրբեջանի ողջ տարածքը), այդ թվում՝ մայրաքաղաք Բաքուն։
Պատճառն անսովոր շոգ եղանակն է Ադրբեջանում, որի պատճառով կտրուկ ավելացել է էլեկտրաէներգիայի սպառումը։ Իսկ էլեկտրաէներգիայի զանգվածային բացակայությունն Ադրբեջանի տարածքում հանգեցրել է ջրամատակարարման լուրջ խափանումների։
Այս վթարը հատկապես հատկանշական է Ադրբեջանում մեկնարկած «լայնամասշտաբ զորավարժությունների» ֆոնին: Վթարից հետո երկու օր է՝ Ադրբեջանի բանակի ղեկավարությունը պաշտպանության նախարարի գլխավորությամբ զբաղված է զինվորականներին հրահանգներ տալով և քարտեզ մրոտելով այն դեպքում, երբ որ նրանք պետք է դրսում հետևեին զորավարժությունների ընթացքին։ Սաստիկ տապը ոչ միայն վթարի պատճառ է դարձել Մինգեչաուրի ՀԷԿ-ում, այլև հարվածել է ադրբեջանական բանակի ղեկավարության դիմադրողականությանը։