Հրապարակ թերթի հետ կապված այս արշավը սխալ, վատ, չափազանց վատ գործողություն է... Սիրո ու հանդուրժողականության Հայաստանում անցանկալի կարծիք լսելը դարձել է մղձավանջ, անհնարին մի բան... Օգտագործելով իշխանության նկատմամբ բարձր վստահությունը՝ փորձել հաշվեհարդար տեսնել անցանկալի լրատվամիջոցների նկատմամբ, պարոնայք, առնվազն նշանակում է մանրադրամի վերածել հեղափոխության արժեքները...


Եվ հիշեք, պետական այրեր կամ ձեզ այդպիսի ձև տված պարմանիներ ու պարմանուհիներ, որ դուք իշխանության ղեկին հայտնվել եք ոչ թե հասարակության կողմից ձեր նկատմամբ բարձր վստահության, այլ Սերժ Սարգսյանի նկատմամբ անչափելի ատելության հետևանքով... Առաջինը հենց դուք պետք է դադարեցնեիք ու արգելեիք ատելության քարոզը մեր երկրում... Եվ դադարեք պետությունը մերի ու ձերի վերածելուց, դադարեք մի կողմից արդարության մթնոլորտ հաստատել՝ ԱԱԾ-ում աղմկահարույց գործեր բացելով, մյուս կողմից արշավ կազմակերպել ձեզ ոչ ակնահաճո լրատվականների նկատմամբ...


Հ. Գ. - Ի դեպ, Հրապարակը իմ մասին ժամանակին վատ, շատ վատ հոդված է տպել... Ու լավ է արել... Ոչ մի կերպ չեմ անդրադարձել, չեմ նեղացել... Ազատ մամուլ ունենալու հետևանքներից մեկը այն է, որ մի օր էլ դու կարող ես հայտնվել թիրախում...

 

Վարուժան Բաբաջանյան