Բազում աղանդնե՞րը, որ մարդկանց մեջ մոլորություն են սերմանում, մարդի՞կ, որ բավականին երիտասարդ տարիքի, տարբեր կրոնական գրքույկներ վերցրած, փողոցում կանգնեցնում են անցորդներին ու փորձում համոզելով համալրել իրենց շարքերը, կամ բավակնին համառներն էլ կան, որ այցելում են բնակարաններն ու անգամ տանտիրոջ ոչ այդքան հյուրընկալ վերաբերմունքից էլ վատ չեն զգում, որ հեռանան: Միգուցե փորձեք արդարացնել աղանդավորներին՝ ասելով, որ նրանք քարոզում են հավիտենական կյանք ևայլն, և այլն, որ մեր բարօրության, մեր լավի համար են ասում, կներեք, բայց չեմ ընդունում, որովհետև այն դարում չենք ապրու, որ մարդիկ դիմացինի լավը ցանկանալու համար ոտնատակ տան սեփական ինքնասիրությունը, անունը, շատ հաճախ՝ նաև շրջապատի ջերմ վերաբերմունքն ու հարգանքը:

 

Իսկ ում համար է գաղտնիք, որ բազում մեր ազգակիցներ, ընդկրվելով այս աղանդավորականների խմբերում, ավելի հեշտությամբ են կարողանում մեկնել Եվրոպա, կամ ասենք, անդամակցելով՝ ստանում են բարձր նպաստներ, կամ էլ՝ որոշ երիտասարդներ խուսափում են բանակում ծառայելուց:Եհովայի վկաներ աղանդը Հայաստանում մեծ տարածում ունի և հիմնական մտավախությունն այն է,որ այն ավելի է տարածվում,իսկ դա առաջին հերթին վնաս է ՀՀ անվտանգությանը,քանի որ ինչպես հայտնի Եհովայի վկաները զենք չեն կրում,հետևաբար Եհովայի վկա տղամարդկանց թվի ավելանալը վտանգավոր է:

 

Նոր աշխարհի թարգմանական կարողությունները լավագույնս ի հայտ է գալիս մեկ ուրիշ բառի՝ խաչ բառի հանդեպ ունեցած վերաբերմունքից։ Խաչի թշնամիներ միշտ եղել են սկսած առաքելական ժամանակներից բայց XIX դարի Եհովայի վկաներին կարելի դասակարգել, որպես խաչի նորագույն թշնամիներ։Նույն ձևով էլ հստակ դիրքորոշում է քարոզվում որևէ պետության բոլոր խորհրդանիշերի հանդեպ՝ Դրոշ Օրհներգ Զինանշան, որոնց պատվի արժանացնելը դիտվում է կռապաշտություն երկրպագություն արձանին կուռքին։ Ժամանակն է կասեցնելու հավատքի օգտագործումը ի սպաս սեփական գրպանների հարստացման ինքնակոչների « հաշթարշավը»: Հավատացեք այդ աղանդավորները երբեք էլ Աստծո հետ ոչ մի ընդհանրություն չունեն:

 

Դրանք ավելի շհագրգռված են շահի օրենքով, քան թե Աստծուն ծառայելով: Եթե կա մեկ միասնական Հայ Առաքելական եկեղեցի, ապա ինչ են անում այս ամերիկաներից և Եվրոպաներից հսկայական գումարներ ստացող « շողոքորթ գայլերը»: Չէ , որ այդ գումարները հատկացվել են դեռ 1950 ական թթ. Խորհրդային Միությունը աղանդների միջոցով քայքայող քաղաքականության հիմնադիրներից և այդ միջոցները նախատեսված էր հասարակության հետամնաց խավերի համար, որոնցից էլ սկսվեց Հայաստանում այս ամբողջ կրոնական աղանդավորական մղձավանջը: Ժամանակն է պետականորեն վերջ տալ այս բազմաբնույթ աղանդավորական խեղկատակություններին, որոմց նպատակն է քաոս սերմանել հասարակության մեջ,թուլացնել Հայ Առաքելական եկեղեցին՝ տրոհելով այն բազմաթիվ խեղկատակությունների միջև:

 

Կույր, տգետ ժողովուրդ, որ կորցրել եք ձեր հեռատեսություն ու սրատեսությունը, քանզի դադարել եք հասկանալ, որ այդ ինքնակոչների համար դուք ընդհամենը ոտքի տակի քար եք հանդիսանում, Աստծուց դուրս, իրենց արկածախնդրություններն իրականացնելու համար: Նայեցեք ձեր շուրջ բոլորը և կտեսնեք, որ , ով ոչինչ էր, դարձել է ամեն ինչ: Իրավացի է ասված , որ երբ ջրերը կեղտոտվում են , կեղտաորդերը շատանում են և սկսվում են սնվել այդ կեղտաջրերով: Այդպես էլ այժմ մեր իրականության մեջ՝ որպես ծաղր հանդես եկող բազմաթիվ «աղանդների» գոյությունն է: Ժամանակն է վերջ դնելու այդ անիմաստ կրկեսային ներկայացումներին:
Միաժամանակ իմ անվերապահ հարգանքն ու որդիական հավատարմությունն ու հնազանդությունն եմ հայտնում Հայ Առաքելական Եկեղեցուն և Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

 

 

Սևան Աղաջանյան