Չնայած վերջին շրջանում Հայաստանի վրա ադրբեջանական քարոզչական փաստացի հարձակմանը՝ որպես ինչ-որ առումով անսպասելի պատասխան քայլ՝ մենք ունենք հուժկու և անզուգաչափ պատասխան հասցնելու աննախադեպ հնարավորություն, որը ձեռքից բաց թողնելը, կարծում եմ, աններելի շռայլություն կլինի։
Հայաստանի վարչապետը՝ որպես Հարավային Կովկասի այժմ ամենաժողովրդավարական պետության ղեկավար, կարող է ադրբեջանական հասարակությանը դիմել հատուկ տեսաուղերձով, որի ընթացքում Ադրբեջանի հասարակական տրամադրություններում առկա լարման կետերի հստակ զատորոշմամաբ կարելի է թիրախավորել և քարոզչական ազդեցություն գործադրել ոչ միայն այդ հասարակության վրա՝ որպես մի ամբողջություն, այլ նաև դրա առանձին հատվածների՝ «ժողովրդավարական» ընդդիմության, Նախիջևանի բնակչության, տեղաբնիկ ժողովուրդների, տարածքային և տնտեսական առանձին կլանային խմբերի և այլոց վրա։
Ներհայաստանյան վերջին զարգացումները և դրանց արդյունքները երբևիցե չպետք է հանգեցնեն մեր հասարակության բևեռացմանը, այլ նախևառաջ իրենց ողջ ուժով պետք է կիրառվեն մեր հանդեպ բացահայտ թշնամական քաղաքականություն վարող հակառակորդների դեմ՝ ապահովելու համար Հայաստանի առաջատար դիրքերը՝ որպես ամրագույն պետականությամբ առնվազն հարավկովկասյան գերտերություն։
#քարոզչություն #Ադրբեջան