Հետևելով ՀՀԿ խմբակցությունից պատգամավորների փախուստի հիմնավորումներին ու նոր իշխանության կողքն անցնելուն՝ առանց մանդատ վայր դնելու, բարձրաձայն մտածում եմ՝ միթե՞ հայաստանյան ներքաղաքական ճգնաժամը վերջնական ու սպառիչ կլուծվի ‘’2017 թ. լեգիտիմ խորհրդարանական ընտրությունների հիմքի վրա՚՚, առանց արձակելու Ազգային Ժողովն ու խորհրդարանական նոր ընտրությունների, ինչպես ապրիլի 26-ին հեռախոսազրուցում ՀՀԿ-ին ցուցում տվեց Վ.Պուտինը։ Դա շատ-շատ վատ կլինի այս հեղափոխության իմիջի /դրա հետապնդած նպատակների/ ու մեր նոր կառավարության ապագայի համար։ Հուսամ, այդ ճանապարհով չեն գնա ու արագ խորհրդարանական ընտրությունների կտանեն՝ ինչպես հայտարարվել է։
Ստյոպա Սաֆարյան