Այս շրջանում հայաստանյան ներքաղաքական դաշտում գնում են ինչ-որ ներքին խմորումներ, ներիշխանական՝ սարքովի կամ իրական (հանրային օգտակարության տեսակետից կարեւոր էլ չէ, այդ գզվռտոցը իրակա՞ն է, թե՞ արհեստական) գզվռտոցներ, ինչ-որ սցենարների փորձարկումներ, ուժերի վերադասավորումներ: Սակայն հանրային շահի տեսակետից այս ամենն իրենից որեւէ օգտակարության ու հետաքրքրության հիմք չունի: Իշխանական, պալատական հնարավոր վերադասավորումները, ինչ ժամկետում էլ դրանք տեղի ունենան, պետությանն ու ժողովրդին որեւէ լավ, դրական բան տալ չեն կարող, եւ հանրությունը չպետք է ուշադրությունը սեւեռի դրանց վրա:

Հանրային շահը գտնվում է կուլիսներից դուրս, հրապարակներում ու փողոցներում...

 

Համլետ Կիրակոսյան