Շուտով Կառավարությունը կներկայացնի իր ծրագիրը և ծրագրի չհաստատման դեպքում խորհրդարանը կարող է ցրվել ու նոր ընտրություններ կանցկացվեն, սակայն ամեն ինչ տանում է նրան, որ այս սցենարը չի գործի։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը ցանկանում է ընտրություններն անցկացնել մինչև այս տարվա ավարտ։ Դա հասկանալի է, հիմա ՔՊ-ն կամ ԵԼՔ դաշինքը ԱԺ-ում առաջին քաղաքական ուժը կլինեն կամ կկարողանան կայուն մեծամասնություն ձևավորել։
Դրան հակառակվում է ՀՀԿ խմբակցությունը։ Նրանց երկար ժամանակ է պետք, որպեսզի վերջիններս կարողանան որոշ չափով վերականգնեն սասանված հեղինակությունը։
Այս պահին ՀՀԿ-ն կայուն մեծամասնություն ունի և կառավարության ծրագրի հաստատումից հետո, հաջորդիվ կարող է չհաստատել կառավարության մնացյալ օրենքի փոփոխությունները և երկիրը կհայտնվի Սահմանադրական ճգնաժամի վատ շրջափուլում։
Պարզ է, որ ընդդիմադիր ՀՀԿ-ի և կառավարության մեջ առճակատում կա։ Դրա վառ ապացույցը երեկ Արա Բաբլոյանի բացակայությունն էր պաշտոնական հարթակից։Արա Բաբլոյանն էլ իռ ունեցած թիմով և 58 մանդատներով կարող հակահարված հասցել։
Հ.Գ. Կոնսենսուսը պարտադիր է, եթե մենք չենք ուզում տեսնել կառավարության կամի հրաժարական ու փակ փողոցներ։
Էդգար Խաչատրյան