Որևէ ձևով չպետք է թույլ տալ, որ Հայաստանում հաստատվի երկիշխանություն:
Մեր երկիրն այդպիսի ռեսուրս չունի, և այդ պայմաններում մեր աչքերի առաջ կփլուզվի ամեն ինչ, իսկ մենք կգլորվենք պերմանենտ քաղաքական ճգնաժամի մեջ:


Օր առաջ անհրաժեշտ է հանգուցալուծել խնդիրը և դուրս գալ այս ճգնաճամից:
Ինձ համար ճգնաժամից դուրս գալու միակ լեգիտիմ ճանապարհը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են:
Որքան շուտ անցկացվեն դրանք, այնքան լավ:
Իսկ դրա համար անհրաժեշտ է հնարավորինս արագ ստեղծել բոլորի համար հավասար մրցակցային պայմաններ:


Վստահ եմ, որ մեր ժողովուրդը կկայացնի իմաստուն որոշում, որի արդյունքում ընտրություններում կամրագրվի այնպիսի արդյունք և քաղաքական ուժերի այնպիսի դասավորվածություն, ինչն իրավամբ կարտահայտի ժողովորդի կամքը:
Իսկ դա նշանակում է, որ երկիրը դուրս կգա քաղաքական ճգնաժամից և կվերադառնա բնականոն հուն, որտեղ ամեն մեկը կզբաղվի իր գործով՝ հանուն երկրի, ժողովորդի և մեզանից յուրաքանչյուրի բարեկեցության...

 

Նորայր Նորիկյան