Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտներին։
«Սիրելի՛ շրջանավարտներ,
սրտանց շնորհավորում եմ դպրոցական վերջին դասի ու վերջին զանգի առթիվ ՝ մաղթելով ձեզ միայն ձեռքբերումներով ու հաջողություններով լի կյանքի ճանապարհ։
Թո՛ղ երիտասարդական եռանդը, մեծ երազանքներ իրականացնելու և համարձակ գործելու ցանկությունը միշտ ձեզ հետ լինեն։
Դուք՝ երիտասարդներդ, բազմիցս ապացուցել եք, որ մեր քաղաքի, մեր երկրի շարժիչ ուժն եք, քաղաքի տրամադրությունն ու գույնը, մայրաքաղաքի վաղվա օրը կերտողները։
Ինչպիսին էլ լինի ձեր ընտրած ճանապարհը, միշտ մաքուր պահեք ձեր հոգին և սթափ՝ միտքը, ու, վստահ եմ, որ ամեն ինչում կհաջողեք։
Եվս մեկ ագամ ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ, հատկապես ձեր ուսուցիչներին ու ծնողներին»։