Ես կարող եմ ամեն ինչ հասկանալ, բայց որ կգտնվեն մարդիկ, որ մեր նոր Բնապահպանության նախարարին կփորձեն անձնապես վատաբանել ( խոսքս մասնագիտական կարողությունների մասին չէ, դեռ չի աշխատել, չգիտենք ), արդեն դա կվերագրեմ հոգեկան հիվանդության, կներեք !! Ժողովո'ւրդ ջան , շատերիդ համար արդեն կենսական անհրաժեշտություն է հայհոյելը, վատաբանելը , բայց դա վնասակար է ձեր իսկ առողջությանը, էլ չեմ ասում , թե ինչ վտանգավոր բան է սեփական Կարման անիմաստ կեղտոտելը ։))
Էրիկ Գրիգորյանին հատուկ tag չեմ անում , որ չկարդա, բայց , հավատացեք, եթե էդպիսի ազնիվ , բարի մի քանի հոգի լինի մեր կառավարությունում, մի քիչ ավելի շատ՝ մեր երկրում, հաստատ ավելի վերև կբարձրանանք ։) Չի կարելի , առանց մարդուն ճանաչելու, ինչ֊որ մեկի արտահայտած կարծիքով առաջնորդվել ։) հո դուք թուլամորթ չե՞ք, որ այդպիսի հեշտությամբ ենթարկվում եք մանիպուլյացիաների ։)))))) մի հատ ինքներդ ձեզ հարցրեք֊ես իմ աչքով տեսել ե՞մ, իմ ականջով լսել ե՞մ , հետո ասածիս պատասխանը տալ կարող ե՞մ ։))) ու էդպես արեք բոլոր դեպքերում ու բոլորի դեպքում !!! գժվեցինք արդեն էլի ...
Լուսինե Բադալյան