Բաղադրիչներ
- ալյուր - 500 գր
- կարագ - 250 գր (սառը)
- թթվասեր - 150 մլ
- ջեմ
- շաքարի փոշի
Պատրաստման եղանակ
Ալյուրը մաղում ենք , ավելացնում ենք կարագի կտորները։
Լավ մանրացնում ենք և ավելացնում ենք թթվասերը։ Համասեռ խմոր ենք հունցում։ Եթե խմորը պինդ է, կարող ենք թթվասեր ավելացնել մինչև խմորը առաձգական դառնա։
Սննդային փաթեթով ծածկում ենք և 1 ժամով տեղափոխում սառնարանը (ցանկալի է գիշերը սառնարանում թողնել)։
Խմորը սառնարանից հանում ենք։ Եթե այն չափազանց պինդ է մոտ 30 րոպե թողնում ենք սենյակային ջերմաստիճանում, որ տաքանա։
3-4 մասի ենք բաժանում։
Աշխատանքային սեղանի վրա ալյուր ենք ցանում և մոտ 3 մմ հաստությամբ ուղղանկյունաձև շերտ ենք գրտնակում։ 7x7 չափի քառակուսիներ ենք կտրում և մեջտեղում ջեմ ենք դնում:
Փաթաթում ենք գլանաձև և փոքր ինչ կորություն տալիս (կիսալուսնաձև)։ Եզրերը ամրացնում ենք։ Թխում ենք 15-25 րոպե 200 աստիճան տաքացրած ջեռոցում` մինչև ոսկեգույն դառնան։
Պատրաստի թխվածքը թաթախում ենք շաքարի փոշու մեջ։
Բարի ախորժակ։

Այսպիսի ջեմով թխվածքներ պատրաստելիս, կարևորը ոչ այնքան ջեմի տեսակն է, այլ պնդությունը, հակառակ դեպքում ջեմը թխվելու ընթացքում միջից դուրս կգա