«ԵՊՀ restart» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը, ով ամեն գնով փորձում է հանուն գաղափարի պայքարող ակտիվիստի համբավ ձեռք բերել և այդ նպատակով մասնակցում է տարբեր ու երբեմն իրար հետ կապ չունեցող բողոքի ակցիաների, ինչպես պարզվում է' իրականում այդքան էլ գաղափարի մարտիկ չէ, մեղմ ասած: Խոստումնալից այս երիտասարդը իսկապես որ տաղանդավոր է և պոտենցիալ ունի լավ կարիերա ստեղծելու, սակայն ոչ թե գաղափարական դաշտում, այլ դրամաշնորհներ ստանալու ոլորտում և “գրանտակերական” գործունեության մեջ: Ինչպես հայտնի է դարձել հավաստի աղբյուրներից' Դավիթ Պետրոսյանը վերջերս 3000 Եվրո դրամաշնորհ է ստացել Բաց հասարակության ինստիտուտ հիմնադրամներից, որը նույն Սորոսի հիմնադրամն է' “Քաղաքական հետապնդումները Հայաստանում” թեմայով հետազոտություն անցկացնելու համար: Հիմա հասկանում ե՞ք, թե ինչու է այս խոստումնալից երիտասարդը այսպիսի տարօրինակ ակտիվություն ցուցաբերում տարբեր բողոքի ակցիաների ժամանակ: Ի դեպ, նույն աղբյուրներից հայտնի է դարձել նաև, որ Դավիթը ս.թ. ապրիլի 9-ից 15-ը մեկնել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտ, որտեղ Բաց հասարակության ինստիտուտ հիմնադրամների ծրագրերի շրջանակներում վերապատրաստում է անցել եվրոպական համալսարաններից մեկում: Այսպիսով, իբրև թե մարդկանց իրավունքների համար և հանուն մեր լավ ապագայի պայքարող այս երիտասարդը իրականում իր ապագան արդեն իսկ կառուցում է և արդեն իսկ վայելում է դրա պտուղները' Եվրոպական երկրների մայրաքաղաքներ այցելելով և կլորիկ դրամաշնորհներ ստանալով:
Ի դեպ, Դ.Պետրոսյանի անձի և գործունեության մեր ուսումնասիրությունները շարունակվում են և առաջիկայում բացառված չեն նոր անակնկալներ ու բացահայտումներ: