Նոր վերադարձա Ազատության հրապարակից, որտեղ և՛ մասնակիցը եղա, և ականատեսը այն հրաշալի նախաձեռնության. երիտասարդներ, ովքեր գիտեն, ինչպես ապրել, և ինչպես օգնել մարդուն... Օրը տոնական էր, հանգստայն և երևի դա էր պատճառը, որ քաղաքը մարդաշատ չէր... ինչևէ, այո՛, ԱՀԹ Արարատյան հայրապետական թեմի Արարատ երիտասարդաց միության ինքնատիպ նախաձեռնությունները «Նամակ զինվորին» և «Օգնություն այգեպարցիներին», անցավ շատ կազմակերպված և այն, ովքեր օգնեցին մեր հայրենակիցներին, նրանց մնում է շնորհակալություն հայտնել...

 


Սա շարունակությունն է «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրի, որը իրականանում է Արարատյան հայրապետական թեմի, առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ Սրբազան Արքեպիսկոպոսի օրհնությամբ և անմիջական աջակցությամբ:
Ժամը 18.00-22.00 Ազատության և Հանրապետության հրապարակի տարածքում, որտեղ Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները կարողացան հավաքել ամենատարբեր իրեր՝ հագուստ, առաջին անհրաժեշտության իրեր, սպասք, կենցաղային այլ ապրանքներ, չփչացող սնունդ և այլն՝ Այգեպարում թշնամու կրակոցներից այրված տների բնակիչների համար: Նրանց արդեն բնակարաններ են հատկացվել, սակայն ուրիշ ոչինչ չունեն և յուրաքանչյուր իր միայն կօգնի այդ ընտանիքիներին հաղթահարել փորձությանը:

 


Երիտասարդները անցորդ կանանց ու աղջիկներին մոտենում դիմում էին սահմանապահ զինվորներին նամակներ գրելու խնդրանքով: «Նամակ զինվորին» նախաձեռնությունն իրականացվում է «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրի շրջանակում:
Հիշեցնեմ, որ ԱՀԹ Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու երիտասարդաց միության անդամներն արդեն մի խումբ նամակներ են փոխանցել հոսպիտալում բուժվող զինվորներին: Մեր քաջարի զինվորներին երիտասարդների միջոցով նամակներ ու նկարներ էին ուղարկել «Զատիկ» երեխաների խնամքի կենտրոնի և Քանաքեռ-Զեյթուն համայնքի թիվ 161 մանկապարտեզի սաները:

 

 

 

 

 

https://m.ak.fbcdn.net/sphotos-h.ak/hphotos-ak-xap1/v/t1.0-9/p417x417/10561826_957483427611574_4915621293259823444_n.jpg?oh=47d48327c3a802ddfd9eda7c9cf9c404&oe=545B3F63&__gda__=1415833661_10bbc5d098e6526e331867364a31ce85

 

 

Արթուր Հայրապետյան