Մի հատ ինԾիմ հարց էլի․ էս նեո-ռեվոլյուցիոներական շարժման արդյունքում Վոլան Դե Մո՞րտն է գալու իշխանության։ Լուրջ, նենց տպավորություն ա, որ «тот, кого нельзя называть» սկզբունքով երդում են կերել պայքարիստները ու մերժիստները, որովհետև Սերժին մերժելու կոչ անելն, իհարկե, միանգամայն իրավաչափ է ու նորմալ, բայց եթե էդ կոչին չի հետևում հստակ առաջարկ, թե մերժելուց հետո ում պետք է սկսենք ընդունելի կամ մերժելի համարել, ապա դա լենինյան կուխառկայի մակարդակի քաղաքականություն է։
Հ․Գ․ Իսկ եթե դու անկեղծորեն համարում ես, որ Հայաստանը մոլորակից կտրված է ու նույն Ուկրաինայի օրինակը բավական չէ, որ հասկանաս, որ մերժելը, քանդելը, փոխելը ինքնանպատակ չեն կարող լինել, պետք է լինեն նաև իրական ու ընկալելի այլընտրանքներ, ապա ցավում եմ, որովհետև դու տուպիցա ես։