ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Սիրիայի և նրա արտաքին հովանավորների դեմ ներկայում գործադրվում է ահռելի ծավալի ուժի սպառնալիք, ընդ որում, հնարավոր բոլոր հարթություններում՝ քաղաքական, մանևրային, հռետորաբանական, հոգեբանական մակարդակներում և այլն:

Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ, ըստ էության, չեն երևում սակարկության այն ուղղությունները, որոնք կարող են խնդիրը տեղափոխել դիվանագիտական-բանակցային հարթություն՝ հիմքեր ստեղծելով խաղաղ կարգավորման:
Այլ կերպ ասած՝ լեզվական մակարդակում չի երևում հետևյալ միտքը շարունակելու որևէ առարկայական, տրամաբանական ձևակերպում՝ Ասադը կարող է «չպատժվել», եթե...

Իսկ գուցե պատճառն այն է, որ իրական թիրախը բնավ էլ Ասադը չէ: