Երևի՝ ոչ մի երկրում քաղաքական մասնակցությունն այնքան չի քննարկվում «արժե-չարժե, պետք է-պետք չէ, կհիասթափեցնի-չի հիսաթափեցնի» տիրույթում, որքան Հայաստանում: Ի վերջո, ի՞նչ է մասնակցությունը. ամենապարզ սահմանմամբ՝ այն ռեակցիա է իշխանության գործունեության նկատմամբ: Հիմա, մարդիկ դժգոհ են իշխանության գործունեությունից և արձագանքում են քաղաքական մասնակցության տեսքով: Շատ բնական քաղաքական վիճակ:
Իսկ հիասթափեցնելու մասին թեզն իշխանության կողմից արտադրված և բավական արդյունավետ գործող ստերեոտիպ է, ընդ որում՝ քաղաքական միֆի վերածվելու անշեղ միտումով:
Հ.Գ. Համաձայն Սամուել Հանթինգթոնի հիպոթեզի՝ ցածր ինստիտուցիոնալացված համակարգերում, որտեղ հարաբերությունները կարգավորվում են ոչ թե ինստիտուտների, այլ անձերի միջոցով, քաղաքական մասնակցությունն ունի անկայունության ներուժ: Եվ քանի որ հանրային ֆրուստրացիաիայի մակարդակն ի սկզբանե շատ բարձր է, կարող են առաջ գալ նպաստող այլ գործոններ ևս. մոբիլիզացիա, պերմանենտ շրջափուլերի մեջ մտնելու հեռանկար և այլն: Այնպես որ՝ նման համակարգերում մասնակցային գործընթացները չպետք է թերագնահատել: