Կեմերովոյի Ձմեռային Բալ զվարճանքի կենտրոնում հրդեհն արդեն մի օր շարունակվում ա, ներսում 600-ից 800 աստիճան ա: Էս պահի դրությամբ' 64 զոհ: Շատ դռներ փակ են էղել, տագնապի ազդանշան չի լսվել, ծուխը չեզոքացնող սարքավորումները չեն աշխատել, բարձրախոսները նույնպես, մարդկանց մի ծայրից մյուսն են քշել, շենքի անվտանգության աշխատակիցներն իրենց անմիջական պարտականությունները չեն կատարել... Իսկ մի սովորական մարդ լիքը երեխայի կյանք ա փրկել' իջեցնելով նրանց չորրորդ հարկից շարժասանդուղքով, հորդորելով չմատնվել խուճապի ու հանել ա շենքից դուրս: Բան չեմ հորինել' հեռուստատեսության հաղորդածներն եմ կրկնում:
Հիմա էլի կսկսեն երգել էն մասին, որ մարզի ղեկավարները սելեկտորային խորհրդակցություններ են անցկացրել, ամբողջ գիշեր պատասխանատուները չեն քնել....զզվելի ա:
Ու ինչպես գրեթե միշտ' երեխաների խաղի, ուտելու համար հատկացված բաժանմունքներն էղել են վերջին, էս դեպքում' չորրորդ հարկում: Փոխանակ ամենամոտը լինեն հիմնական ելքերին: Բա ոնց' մեծ մարդիկ գան, ցածի հարկերում գնումներ անեն, կարևորը' փողեր տան, իսկ երեխաներին քշեն վերևի հարկեր... Ծանոթ պատկեր ա, չէ? Պետք ա հետևություններ անել, անպայման:
Իսկ ընդհանրապես' չի կարելի մտնել մեծ շինություններ, որոնք չունեն պատուհաններ /Կեմերովոյի դեպքում դա դրսից անզեն աչքով էրևում էր/, չի կարելի գնալ էնպիսի մարդաշատ տեղեր, որոնցում զգում եք, որ մոլորվում եք երկար միջանցքներում ու ելքերը անզեն աչքով չեք տեսնում: