Բնակելի շենքեր նախագծող, դրանց թույլտվությունը քննարկող, հաստատող հարգարժան ճարտարապետներ, շինարարներ, համապատասխան մարմինների պաշտոնյաներ, արդեն հավանաբար նկատել եք, որ տարիներ շարունակ մենք՝ հայերս, ցանկացած նորմալ, բարետես, գեղեցիկ շենք արագ դարձնում ենք Ֆրանկենշտեյն՝ աղճատում, կարկատում, աղավաղում, վերակառուցում, տանիքներին 2, 3 հարկանի առանձնատներ կառուցում, այլանդակում, վտանգում այդ շենքերի սեյսմիկ կայունությունն ու անվտանգությունն առհասարակ:
Մի նախագծեք պատշգամբով շենքեր՝ հատկապես կենտրոնական և փողոցներին հարող հատվածներում, որովհետև դրանք արագ շուշաբանդվելու են, ապակեպատվելու են, ձևախեղվելու են՝ տարագույն, տարաոճ, տարատեսակ, տարաձև ու այլազան…
Կառուցենք, եթե վստահ եք, որ թույլատրող, հսկող մարմինները սկզբունքային կլինեն, որում ես վստահ չեմ…Մի քանի ամսվա շենքերն են արդեն աղճատվել…Ու այսուհետ էլ կաղճատվեն, որովհետև մենք՝ բոլորս էլ կարծես աղճատող տեսակն ենք…
Ռոբերտ Մելքոնյան