10:57
«Առավել քան երբևէ, մենք բոլորս միմյանց կարիքն ունենք՝ հաղթահարելու այս ծանր փորձությունն ու մեր ժողովրդին հասցված ծանր աղետը»

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պատերազմի հետևանքով իրենց տները, ունեցվածքը, հարազատներին կորցրած մարդկանց նկատմամբ պետք է հատուկ ուշադրություն և նրբանկատություն դրսևորել:

Կապ չունի՝ պետական մարմին ե՞ս ներկայացնում, նրանց հետ պաշտոնապես ե՞ս առնչվում, թե՞ ուղղակի պարզ մարդկային հարաբերություններով:

Ստեղծված ծանր իրավիճակում նրանք շատ ժամանակ մեզանից ոչինչ չեն ակնկալում՝ ուղղակի պարզ մարդկային վերաբերմունք:

Առավել քան երբևէ, մենք բոլորս միմյանց կարիքն ունենք՝ հաղթահարելու այս ծանր փորձությունն ու մեր ժողովրդին հասցված ծանր աղետը»:

Առաջարկում ենք նաև
Լրահոս