Ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ, հետախույզ Քամիլ Մուսևին 2015 թվականին ադրբեջանական բանակի կազմում մասնակցում էր ահաբեկչական գործողության, որն ուղղված էր հայկական բանակի զինվորի դեմ: Ադրբեջանական բանակի դիվերսիոն գործողությունները կասեցնելու ընթացքում հայկական բանակի զինվորները բառիս բուն իմաստով հանեցին Քամիլի աչքն ու կտրեցին նրա ոտքը Արցախի հողից:
Քամիլ Մուսևը վաղուց արդեն դադարել է սպա լինել ու հիմա օգտագործվում է բացառապես ադրբեջանական բանակի գովազդը կատարելու գործում: Նրան օր ու գիշեր գովազդում են ադրբեջանական և թուրքական մամուլում, քանի որ Մուսևը նաև պատրաստակամություն էր հայտնել մեկ աչքով ու մեկ ոտքով մասնակցել թուրքական բանակի մարտերին, որպեսզի սատարի եղբայրական երկրի զինվորներին:
Ադրբեջանում պաշտոնական այցով գտնվում էր Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Վարչապետը հանդիպել է նաև Քամիլ Մուսևի հետ, գովաբանել է նրա իբր արիությունը, որ իր էշ խելքից կորցրել է աչքը և ոտքը, ողջունել է թուրքական բանակի կազմում մարտերի մասնակցելու նրա մտադրությունը և վերջում պարգևատրել է նրան: Սակայն շատ տարօրինակ պարգև է տվել ադրբեջանական բանակի սպային: Թուրքիայի վարչապետը Ադրբեջանի բանակի սպային նվիրել է իր «թզբեխը»:
Դե, չնայած Քամիլ Մուսևի վրա միայն ձեռքերն են ամբողջական, միայն «թզբեխը» նրան օգտակար կլինի: