Ադրբեջանում գործունեություն ծավալով Para վարկային կազմակերպությունը դատի է տվել ապրիլյան մարտերի ժամանակ զոհված Խալիգ Ազիզադեին:

 


Ազիզադեն տվյալ կազմակերպությունում վարկային գիծ է ունեցել և հասկանալի պատճառներով չի կարողացել մինչև վերջ մարել այդ վարկը, քանի որ զոհվել է: Սակայն այս ամենը կազմակերպությանը չի խանգարել, որպեսզի նրանք դատի տան զինվորին ու նա դատարանում պետք է ներկա գտնվի, որպես պատասխանող կողմ:

 


Ազիզադեի ծնողները ապրում են շատ վատ պայմաններում, վարկային գիծը մարելու համար նրանք ստիպված կլինեն վաճառել իրենց բնակարանը:

 


Ապրիլյան մարտերի ժամանակ Հայաստանում գործող գրեթե բոլոր բանկերը ու վարկային կազմակերպությունները մարեցին զոհված զինծառայողների, իսկ որոշ դեպքերում նաև, վիրավոր զինվորների վարկերը:

 

Աշոտ Ասատրյան