Սրանք ազնիվ մտքեր են, որոնց մասին մտածելն այնքան էլ հաճելի բան չէ, սակայն շատ օգտակար է: Եթե դուք նախկինի պես ուզում եք վայելել կյանքը, դուք պետք է վերացնեք ձեր կյանքից ողջ նեգատիվը, որպեսզի կարողանաք ժամանակ գտնել նրա համար, ինչ ձեզ համար իսկապես կարևոր է:
1. Մի օր դուք կդադարեք ապրել
Մենք բոլորս ուզում ենք մտածել, որ անհաղթ ենք, բայց դա այդպես չէ: Սկսեք վայելել այն, ինչ հենց հիմա է տեղի ունենում:
2. Մեր շրջապատում բոլորն էլ մահկանացու են
Գրկիր ծնողներիդ, քրոջդ կամ եղբորդ ու ասա, թե որքան ես նրանց սիրում: Մի օր նրանք չեն լինի. չէ՞ որ ոչ ոք և ոչինչ հավերժ չէ այս աշխարհում: Ասեք մարդկանց, որ իրենք կարևոր են ձեզ համար, որ նշանակություն ունեն:
3. Փողը ձեզ չի ուրախացնում
Որքան էլ դուք փորձեք, միևնույն է, փողը ձեզ համար երջանկություն չի գնի: Կյանքը կյանք է, այլ ոչ՝ կուտակում: Դադարեք ձեր փողն աղբի վրա վատնել:
4. Երջանկության փնտրտուքը ձեզ խանգարում է այն գտնել
Եթե դուք չեք ապրում հիմա և այստեղ, ուրեմն՝ դուք վատնում եք ձեր կյանքը: Կանգնեցրեք վազքը և սկսեք ապրել այսօր:
5. Փողի ծախսը պակաս արդյունավետ է, քան ժամանակինը
Եթե դուք ուզում եք աշխարհում իրական ներդրում ունենալ, մի զոհաբերեք ձեր ժամանակը և տնտեսեք ձեր գումարը սև օրվա համար: Միշտ էլ շատ փող կարող է լինել, սակայն ժամանակ չի լինում:
6. Ուրախություն բոլորի համար
Մի անհանգստացեք այն մասին, որ մարդկանց երջանիկ դարձնեք: Մարդիկ երբեք երջանիկ չեն լինի:
7. Կատարյալ լինելու փորձը կսպանի ձեզ
Հայելու առջև կանգնած՝ ձեր սեփական թերությունները վեր հանելը ձեզ ժամանակից շուտ կծերացնի: Դատարկ տեղը մի վատնեք վայրկյանը՝ փորձելով լինել ով ասես՝ բացի նրանից, ով կաք այժմ:
8. Զգացմունքները նույնպես կարևոր են
Եթե դուք մտածում եք, որ մտքերը ձեր կյանքում ուժ ունեն, մտածեք ևս մեկ անգամ: Զգացմունքները մեզ ստիպում են անել որոշ շատ զարմանալի բաներ: Ուշադրություն դարձրեք այն բանին, թե ինչպես եք դուք ձեզ զգում, ինքներդ ձեզ ձեր սեփական զգացմունքներից թաքցնելու փոխարեն:
9. Դուք պատասխանատվություն եք կրում ձեզ համար
Ոչ ոք չի պատրաստվում ձեզ համար ապրել: Մենք բոլորս էլ ճանաչում ենք 40-ը բոլորած տաղանդավոր մարդկանց, ովքեր ապրում են իրենց մոր նկուղում: Դուրս եկեք ու ինչ-որ բան արեք ձեր կյանքի հետ:
10. Ոչինչ կարևոր չէ, երբ դու չկաս
Երբևէ դուք կհասկանաք, որ այն ամենը, ինչի վրա վատնել եք ձեր կյանքը, այլևս նշանակություն չունի: Հուսամ՝ դուք կհասկանաք, որ քանի դեռ ժամանակ ունեք ձեր ցանկացածն անելու համար, պիտի անեք:
11. Տաղանդը կկորչի, կգնա, եթե դուք դա թույլ տաք
Եթե դուք Աստծո շնորհով եք օժտված կամ ուզում եք նոր տաղանդ ձեռք բերել, մի սպասեք: Դաստիարակեք, զարգացրեք դա ու հպարտացեք դրանով:
12. Հիմա ամեն ինչ նշանակություն ունի
Դուք կարող եք վաղը չլինե, այնպես որ, մի հետաձգեք այն, ինչ կարող եք անել այսօր: Վաղը դա քեզ մոտ կարող է չստացվել:
13. Դադարեք բողոքել: Ոչ ոքի պետք չէ, թե որքան դժվար է քո կյանքը
Կյանքը դժվար է բոլորի համար: Դա հեշտ չպետք է լինի: Եթե դուք ուրիշ կյանք եք ուզում, ապա դուրս եկեք ու ստացեք այն: Ոչ ոք այն չի փոխելու ձեզ համար:
14. Ձեր իմաստնությունը կիսեք մարդկանց հետ
Եթե դուք ինչ-որ բան գիտեք ու կարող եք օգնել մարդկանց, անպայման արեք դա: Ձեր «ես»-ին թույլ մի տվեք խանգարել ձեզ այդ գործում:
15. Ներդրում կատարեք ձեր կյանքի մեջ կամ կորցրեք ձեր կյանքը…
Դադարեք ապրել ձեր կյանքի կուլուարներում: Եթե կա մի բան, որ պետք է անեք ձեր կյանքում կամ ձեր կյանքի հետ, դա անելու որոշում կայացրեք: Ինքներդ ձեզ հետ ժամանակ անցկացնելը երբեք վատ որոշում չի կարող համարվել:
16. Արձագանքն այն ամենն է, ինչը պետք է նշանակություն ունենա, երբ ամեն ինչ վատ է ընթանում
Անկախ այն բանից, թե որքան վատ է ամեն բան դասավորվում, կարևոր է, թե ինչպես եք դուք արձագանքում դրան: Հրաժարվելը վատ գաղափար է, առաջ ընթանալը՝ միշտ լավ գաղափար:
17. Ունենալ լավագույն հարաբերությունները
Աշխատիր, որպեսզի զգացմունքներդ ցույց տաս մարդկանց, ում դու հետաքրքիր ես կամ հուզում ես: Մի մտածիր, թե նրանք գիտեն:
18. Ավելի խորը իմաստ փնտրեք
Կյանքն ամբողջովին հետազոտություն և բացահայտում է: Հարցեր տվեք ու հետաքրքրասեր եղեք:
19. Ամբիցիաներն իզուր են. աշխատեք…
Դուք կարող եք ունենալ աշխարհի բոլոր մեծագույն գաղափարները, բայց եթե դուք չեք աշխատում դրանք իրականացնելու ուղղությամբ, դրանք պարզապես անօգուտ ու անիմաստ գաղափարներ են սոսկ:
20. Ժամանակը ձեր կյանքի ամենաթանկ բանն է
Դուք երբեք բավարար ժամանակ չեք ունենալու: Արեք հնարավորը հիմա: Օգտվեք նրանից, ինչ ունեք հիմա: