Կինեմատոգրաֆիան մեծ ազդեցություն ունի զբոսաշրջային ոլորտի վրա և դրա վառ ապացույցն է Օդրի Հեփբերնի գլխավոր դերակատարմամբ «Հռոմեական արձակուրդներ» ֆիլմը, որը իր ժամանակ զբոսաշրջիկների ուշադրության աննախադեպ պայթյուն առաջացրեց դեպի Հռոմը: Այսօր մենք կներկայացնենք այն ժապավենները, որոնք կարող են ձևավորել ձեր ճաշակը և հետաքրքրությունները՝ առաջացնելով անվերահսկելի ախորժակ:

 

 

«Արևածագից առաջ» (Ավստրիա)
Կարող է արդյոք ձեր կյանքի ամենակրքոտ սիրավեպը տևել ընդամենը մեկ գիշեր:

Այս հանպատրաստից վեպ-ճանապարհորդությունը պատմում է այն մասին, թե ինչպես են երկու երիտասարդներ, հայտնվելով մեկ գնացքում, իջնում Վիեննայում, որտեղ նրանց սպասում է իսկական սերը:

 

 

Զբոսնելով շքեղ Դանուբի ափին՝ Ջեսսին և Սելին միմյանց սեր են խոստովանում: Ինչ կլինի հետագայում՝ ոչ մի նշանակություն չունի: