Թուրքիա. 
- Անկարան քաղաքացիություն է խոստացել քրդերի դեմ սպանված Սիրիայի ազատ բանակի զինյալների հարազատներին, ինչպես նաև դրամական փոխհատուցում սպվանվածների ու վիրավորների ընտանիքի անդամներին:
- թուրքական զինուժի կողմից վերահսկվող Աֆրինի քրդաբնակ գյուղերում վերաբնակեցնում է Սիրիայի այլ հատվածների բնակիչներին:
- պաշարման օղակի մեջ է վերցրել ամենախոշոր Աֆրին քաղաքը: Մի փոքր հատված հարավ արևելքում միջանց է թողնված քրդերի հեռանալու համար:

Քրդեր.
Վերջին մի քանի օրվա ընթացքում նահանջում են: Արդեն թուրքերին են տվել երկրորդ խոշոր Ջինդիրիս քաղաքը: Ուժեր են կենտրոնացնում հենց Աֆրինում և հայտարարում են, որ մինչև վերջ դիմակայելու են իրենց վրա շարժվող թուրքական զինուժին:

Սիրիա/Ռուսաստան.
Դուրս են բերում իրենց զինուժը որոշ հատվածներից (ըստ որոշ տեղեկությունների՝ Թալ Ռիֆաթից, ինչը բավական հետաքրքիր է), սիրիական բանակը տեղակայվում է Նաբլ և ազ-Զահրա բնակավայրերում՝ պաշտպանելու շիաներին:

ԱՄՆ.
Դեռևս Մանբիջում են, բայց հետագայում հնարավոր է այն ուղղակի հանձնեն Թուրքիային: