ԵԼՔ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ իր համար շատ կարևոր է քաղաքական պայքարի ոչ բռնի ձևը։ Բռնության կոչեր բնականաբար ոչ մի քաղաքական գործիչ չի անի, բացառությամբ երևի շանթ հարությունյանի, սակայն մարդու վարքաբանությունից, քաղաքայկան գործելաոճից, մենք կարող ենք դատել, նա կողմնակից է աժիոտաժված քաղաքականության թե ոչ։ Փաշինյանը երբեք չի թաքցրել, համենայն դեպս իր հարցազրյուցներում ու հանրային քաղաքականության իր պատկերացումներում, որ ավելի շատ իրեն հոգեհարազատ է փողոցը։ հետևաբար ինքը դեռ անելիք ունի փողոցում, ու այդ ուղղությամբ Փաշինյանը փորձում է որևէ առիթ բաց չթողնել հրապարակներում գործունեություն ծավալելու։ Սակայն քաղաքականությունը ինչպես գիտենք նախևառաջ արդյունավետ է ռացիոնալ տիրույթում, կարևորը արդյունքներն են ու ոչ թե նախասիրությունները։ Փոխվում է ժամանակները, փոխվում են նաև մարդկանց պատկերացումները քաղաքականության մասին։ թափանցիկ աշխարհը նոր խաղի կանոններ է ենթադրում, մինչդեռ հայաստայնա ավանդական ընդդիմությունը շարունակում է իր նախապատվությունը տալ ավանդական մեթոդաբանությանը։ Արդեն քանի տարի հայաստանում ընդդիմությունը հրապարակ չի կարողանում լցնի, էլ ուր մնաց խոսակցություններ գնան բռնի, թե ոչ բռնի, ժողովրդավար, խաղաղ, թե բախումներով լի հանրահավաքային պայքարի մասին։ Ապրելով հայաստանում փաշինյանը սա չի կարող չհասկանալ, չի կարող չըմբռնել։ ու եթե հասկանում է, ապա ինչու է շարունակաբար հակվում թե հրապարակը։ ինչ է դա իրեն տալու ի վերջո։
Կամ, անկախ ամենից, նա չի կարողանում մոռանալ սրբազան հինը, այն ժամանակները երբ իսկապես Նիկոլ Փաշինյան քաղաքական գործիչը կայանում էր հրապարակներում, կամ էլ այդ գործընթացնեի իներցիան նրա վրա գործել է հսկայական ազդեցություն ու առայժմ նա չի կարողանում թոթափել այդ լուծը։ մինչդեռ իրավիճակը բոլորովին այլ լուծումներ է ենթադրում իրենից։ Նո մոտեցումներ, նոր մեթոդաբանություն, որոնք միգուցո ոչ ստանդարտ քայլեր են ենթադրում, սակայն դրանք պարտադիր են, հակառակ դեպքում ըննդիմությունը անվերապահ տանուլ կտա իշխանության հետ հակամարտության վերջին կռիվը։