«Աֆրինում յուրաքանչյուր ոք՝ կին, երեխա, ծեր, գնտվում է հարձակման վտանգի առջև թուրքական պետության և նրա հովանավորյալ ահաբեկչական խմբերի կողմից: Քրդստաանի, հյուսիսային Քրդստանի, Եվրոպայի քրդերի, արևմուտքի քրդերի միասնությունն ու աջակցությունն է պետք այսօր Աֆրինին:

 

Աֆրինին պետք է տեր կանգնենք:
Մենք հիմա անցնում ենք պատմական մի շրջան, որը կարող է ճակատագրական լինել քրդերի հետագայի համար: Թուրքիան սկսել է տարածաշրջանում էթնիկ զտումներ իրականացնել ցեղասպանության տեսքով Ռուսաստանի աջակցությամբ, իսկ ԱՄՆ-ն և Եվրոպան իրենց լռությամբ տվել են դրա համաձայնությունը:

 

Չնայած Էրդողանի բանակի և նրա ահաբեկչական խմբերի 51 օր տևող հարձակումներին, այնուամենայնիվ YPG-YPJ-ին մինչ օրս հաջողվում է հերոսաբար դիմակայել , սակայն այլևս պետք է միասնություն, որպեսզի վերջնական հարված հասցնենք քուրդ ժողովուրդին ցեղասպանող թուրքին...


Կոչ ենք անում համայն աշխարհի քրդերին տեր կանգնել Աֆրինին»:
Ներկայացերեցի որոշակի կրճատումներով:

 

Կարեն Հովհաննիսյան