Յուրաքանչյուր էլիտա իր կառավարման ժամանակաշրջանում բերում է կառավարման իր հայեցակարգը, իր մոդելը, իր սովորույթները, հասարակությունն էլ կամ ընդունում կամ չի ընդունում դրանք: Համակրելու դեպքում նշանակում է ընդունել այդ էլիտային որպես իրեն կառավարվող մարդկանց խումբ, չընդունելը կարող է արտահայտվել տարբեր կերպ՝չեզոքությունից, անտարբերությունից մինչև ռադիկալ վերաբերմունք ու բոյկոտ: եվ ուրմեն, ինչ է մեզ ավանդում հայաստանի գործող իշխանական վերնախավը, երրորդ հանրապետության կառավարման ավարտին:
Շատ կարևոր է հասկանալ, որ էլիտայի սովորույթները ժառանգում է նաև հասարակությունը,անկախ իր դրական ու բացասական վերաբերմունքից ու դա արմատականում է մարդկանց մեջ: եվ ինչքան շատ են բացասական երանգները, այնքան ավելի բարդ են լինելու հետագայում նոր կառավարող շրջանակներին մարդկանց մոտ փոխել վերաբերմունքը վերնախավի նկատամբ: Գործող էլիտան իրենց հետո թողնում է վստահության հսկայական դիֆիցիտ սեփական հասարակության մեջ, հետևաբար վերականգնել այս կապը բավականին բարդ է լինելու:
Դրա վառ առկայությունը երևի այն է, որ ի հեճուկս բոլոր ջանքերի հայաստանի հասարակություն իշխող վարչախմբին այդպես էլ չճանաչեց որպես իրեն ղեկավարի, չճանաչեց նրանց լեգիտիմությունը ու չստարաեց կարևոր նախաձեռնություններում: Սա ուղակի կերպով ազդում է բոլոր պետություն-քաղաքացի հարաբերությունների գրեթե բոլոր ոլորտների վրա, սկսած անձնականից մինչև գործնական ու հոգեբանական:Քաղաքացին վստահություն չունի սեփական պետության նկատմամբ, հետևաբար ակնկալիք էլ չունի իր կառավարիչներից: ԿԱռավարիչները կաշկանդված չեն քաղաքացիների դժգոհություններով ու դա նրանց թույլ է տալիս կորցնել զգոնությունը և հանապազօրյա օրվա գրաֆիկի կատարումից անդին որևէ բան անելու ունակ չէ:
Իսկ արդունքում ունենում ենք ներքին մի շարք մարտահրավերն ունեցող պետություն,իսկ քաղաքականությունը սկսվում է հենց ներքին օրակարգի լուծումներից: հենց ներսի օրակարգն է արդեն հետո թելադրում արտաքին աշխարհի հետ հարաբերությունների ֆորմատը, ու քանի դեռ կանոնակարգված չեն այդ հարաբերությունները, հայաստանի յուրաքանչյուր հաջորդ էլիտան, անկախ իր որակից, շարունակելու է հեռվանալ սեփական հասարակությունից: