Ընհանուր նշաններ, որոնցով կարելի է բացահայտել դավաճանին:
1. Անհարգալից է վերաբերվում ձեզ
Եթե զուգընկերը ձեզ բավականաչափ հարգանքով չի վերաբերվում, նշանակում է՝ նրան արդեն չեք հետաքրքրում:
2. Ոչինչ չի տեսնում՝ բացի ձեր արտաքինից
Ձեզ հետ հանդիպում է միայն ձեր տեսքի համար: Հենց փորձում եք նրա հետ ավելի խորը կապ ստեղծել, չի ստացվում:
3. Բոլորի հետ սիրաբանելը նրա բնութի մեջ է
Սիրախաղի մոլի սիրահարները միշտ ավելի հակված են դավաճանության: Անմեղ սիրախաղ չի լինում:
4. Անինքնավստահ է
Եթե ձեր տղամարդը վստահ չէ ձեր հարաբերություններում իր տեղի հարցում, կարող է դավաճանել իրեն ավելի լավ և վստահ զգալու համար:
5. Զգում է, որ ինքն ամեն ինչի իրավոնք ունի
Զգում է, որ կարող է իրեն ամեն ինչ թույլ տալ և առանց հետևանքների:
6. Անհիմն խանդոտ է
Նա չափազանց խանդոտ կպահի իրեն նույնիսկ եթե հիմք չեք տալիս:
7. Հակված է մանիպուլյացիայի
Նրա համար միևնույն է՝ իր խոսքերն ինչպես կարող են ազդել ուրիշների վրա: Նա եսասիրաբար է վարվում՝ մարդուն ստպիելով անել այն, ինչ իրեն է պետք՝ առանց հաշվի առնելու հետևանքներն այդ մարդու համար:
8. Հաճախ է ստում
Եթե հաճախ է ստում, ըստ ամենայնի, նաև հաճախ է դավաճանում:
9. Նարցիս է
Իրենով մտահոգված մարդն ուրիշների զգացմունքների մասին հոգալու ժամանակ չունի: Միայն իր շահերի մասին է մտածում: