Մարդկանց ավելի շատ դատեք ըստ իրենց հարցերի, քան ըստ պատասխանների:


Վոլտեր


Խելամտորեն ընտրված դիպուկ հարցերը շատ բան կարող են հուշել դիմացինիդ մասին։ Անկաշկանդ խոսակցության գրավականը ճիշտ ընտրված հարցերն են։ Այս հոդվածում մենք առանձնացրել ենք 25 դիպուկ հարց, որոնք շատ բան կարող են հուշել զրուցակցիդ մասին։


1. Ո՞րն է քո մանկության լավագույն հուշը։


Այս հարցը միշտ մարդկանց ստիպում է ժպտալ և հաճախ հումորային կամ սրտաճմլիկ խոսակցության սկիզբ դառնում, խոսակցություն ընտանիքի, ճանապարհորդությունների, արձակուրդների, ավանդույթների, հույսերի, երազանքների ու մանկության ընկերների մասին։ Մարդու մասին շատ բան կարելի է իմանալ, երբ նա կիսվում է մանկության հիշողություններով։


2. Եթե հնարավորություն ունենայիր կյանքդ նորից սկսել, ի՞նչն այլ կերպ կանեիր։


Այս հարցի պատասխանը կարող է պատկերացում տալ զրուցակցի հոգեվիճակի, խոցելի կողմերի, հույսերի ու երազանքների մասին։ Ափսոսանքների կամ չիրագործված ցանկությունների մասին խոսակցությունը հաճախ թույլ է տալիս տեսնել դրանք իրագործելու նոր հնարավորությունները կամ անհրաժեշտ փոփոխությունը կատարելու վստահություն հաղորդել։

 

Ամբողջական՝ լսիր հոլովակում կամ կարդա այստեղ