№1

Դուք շատ ճիշտ մարդ եք: Մարդիկ ձեր ներկայությամբ իրենց հանգիստ են զգում: Յուրաքանչյուր մարդու ընդունում եք իր առանձնահատկություններով: Բոլորից գոհ եք ու սիրում եք կյանքը` իր բոլոր կողմերով: Եթե ծիծաղում կամ ժպտում եք, դա նշանակում է` իրականում ուրախ եք: Ընկերներն ու մտերիմ մարդիկ գնահատում են ձեր բարի սիրտն ու մաքուր հոգին, իսկ ձեզ համար դա լավագույն հաճոյախոսությունն է:

№2

Դուք շատ էներգետիկ մարդ եք: Մարդկանց երբեմն թվում է, որ դուք քաոսի մեջ եք, բայց դուք պարզապես այդպես եք ինքնարտահայտվում: Դուք մի մարդ եք, ով մոտիվացիայով լի է ու շատ նպատակասլաց: Դուք միշտ գնում եք ձեր երազանքի հետևից, որովհետև ուզում եք հաջողության հասնել: Ձեր պարզ միտքն օգնում է ընդունել ցանկացած որոշում:

№3

Դուք շատ կայուն մարդ եք: Երջանիկ ու հաջողակ մարդու տպավորություն եք թողնում, բայց եթե նայենք, թե ինչ է կատարվում ձեր ներսում, ամեն ինչ շատ ավելի խճճված կթվա: Մարդկանց համար դժվար է կարդալ ձեզ, ու ամենայն հավանականությամբ, դուք միտումնավոր եք այդպես անում:

Դուք ի ցույց չեք դնում ձեր զգացմունքները: Բավականին հասուն մարդ եք, ով ոչ միայն վերցնում է, այլև՝ տալիս: Ձեզ դուր է գալիս օգնել նրան, ով ունի դրա կարիքը: Ձեզ համար կարևոր է լինել մարդկանց մեջ:

№4

Դուք շատ բարի մարդ եք: Կարողանում եք ներել մարդկանց ու հասկանում եք նրանց: Ձեզ դուր է գալիս ապրել հանգիստ, հավասարակշռված կյանքով: Ձեր գլխի ներսում ու շրջապատող աշխարհի աղմուկը շեղում է ձեզ: Ունեք հանգստության մեծ չափաբաժին: Ձեզ համար մեծ հաջողություն է ազատ ժամանակ ունենալը, որը կարող եք ծախսել` մտածելով աշխարհի մասին:

№5

Դուք անկանխատեսելի ու բռնկուն մարդ եք: Սենյակում դուք ամենավառ լամպն եք: Մշտապես առաջ շարժվող եք, ով երբեք կանգ չի առնում: Ձեզ հետ միշտ մրցակցում են, որովհետև դուք կարողանում եք ճիշտ ապրել: Ձեզ համար ներկայից կարևոր ոչինչ չկա:

№6

Դուք շատ պոզիտիվ մարդ եք: Հաճելի անհատականություն եք, այդ պատճառով էլ այդպիսի լավատես ու արևոտ մարդով դժվար է չհետաքրքրվելը: Ձեզ շատ է հետաքրքրում շրջակա աշխարհը: Էմոցիոնալապես շատ մոտ եք ձեր ընկերների հետ: Փորձում եք, որ ձեր ամեն պահը լի լինի ուրախությամբ: Դուք ունեք հումորի հիանալի զգացում. մարդկանց դուր են գալիս ձեր կատակները:

№7

Դուք շատ բարի, մտածկոտ ու համեստ անձնավորություն եք: Ձեզ համար կարևոր դեր են խաղում հեռանկարները: Փորձում եք այս աշխարհը մի փոքր ավելի բարի դարձնել, դրա համար ամեն օր ջանք եք թափում: Հնարավոր է` աշխարհում նշանակալի փոփոխություններ կատարելը ձեզ մոտ չստացվի, բայց դուք փոխում եք մարդկանց կյանքը: Ձեր բախտը հաճախ է բերում:

№8

Դուք շատ կրքոտ մարդ եք, ով իրական սիրո կարիք ունի: Տխրում եք, որ չեք կարողանում գտնել այն: Հաճելի, լավատես մարդ եք, բայց ձեր սիրտը պատված է սպիներով: Դուք մարդկային իրական շփման ու ամուր կապի փնտրտուքների մեջ եք: Ձեր ընկերներն ամբողջ կյանքի համար են:

№9

Դուք շատ իմաստուն մարդ եք: Լավ գիրքը ձեզ համար հաճույք ստանալու հիանալի միջոց է: Խորը մտածող եք ու ճկուն մարդ: Ձեզ համար ամենակարևորը ինքներդ ձեզ հավատարիմ մնալն է. դուք անկեղծ եք ու պարկեշտ: Խելացի եք, անկախ, ունեք լայն մտահորիզոն: Դուք հպարտանում եք ձեր շատ որակներով, բայց մարդկանց մոտ չեք պարծենում: