Եթե գիրքն եք ընտրել, նշանակում է՝ ձեզ չի բավարարում հանգստությունը։ Ցանկանում եք հարմարավետ տեղավորվել բազմացին, ծածկվել ու կարդալ գիրքը, որը վաղուց էիք ցանկանում։ Զարմանալի է, բայց այս ցանկության կատարումը կարող է ձեզ իսկապես նոր շնչառություն հաղորդել։ Եթե ճամպրուկն եք ընտրել, նշանակում է՝ ձեզ չի բավականացնում ճամփորդությունն ու էքստրիմը։

 

Ցանկանում եք թողնել ամեն ինչ և մեկնել վաստակած հանգստի։ Եթե շրթներկ եք ընտրել, նշանակում է՝ ձեզ չի բավականացնում ժամանակը «կանացի իրերի» համար։ Վաղուց ցանկանում եք ձեզ համար գեղեցկության օր կազմակերպել։ Եթե ներկեր ու վրձին եք ընտրել, նշանակում է՝ ձեզ չի բավականացնում ժամանակը հոբբիի համար։ Խոսքն այն զբաղմունքի մասին է, որը ձեզ հաճույք է պատճառում։

 

Զբաղվեք նրանով, ինչ հոգին է ցանկանում։ Եթե ակնոց եք ընտրել, նշանակում է՝ ձեզ չի բավականացնում անհոգությունը։ Պարզապես ցանկանում եք պառկել և ոչինչ չանել։ Եթե սուրճի բաժակն եք ընտրել, նշանակում է՝ ձեզ չեն բավականացնում այն պարզ պահերը, որոնք կարելի է անցկացնել հարմարավետ սրճարանում՝ վայելելով սիրելի ըմպելիքը։ Ցանկանում եք հեշտություն և անհոգություն զգալ։

 

Եթե կակտուս եք ընտրել, նշանակում է՝ ձեզ չի բավականացնում հարմարավետությունը։ Ցանկանում եք ներդաշնակ միջավայր ստեղծել ձեր շուրջ։ Եթե ժամացույցն եք ընտրել, լիովին տրամաբանական է, որ ձեզ չի բավականացնում ժամանակը։ Վերջին շրջանում ձեզ թվում է, թե կյանքը պարզապես ձեր կողքով է անցնում։ Շատ եք աշխատում և առհասարակ ժամանակ չեք հատկացնում հանգստին։ Կանգ առեք. ամեն ինչ ձեր ձեռքում է։