Ադրբեջանական էլիտայից մարդ չմնաց, որ Նևզորովին վրաերթ չանի։ Մի կողմ թողնենք PR տեսանկյունից անգրագետ մոտեցումը(ով չէր իմացել, իմացավ, որ Ալիևին վատ-վատ բաներ է ասել՝ Երևանը գրավելու մասով), խնդիրն ավելի խորքային է. Նևզորովը 1992-ին ադրբեջանցիների պատվերով ֆիլմ էր նկարում Մարտակերտում «Գերանբոյի գումարտակի» հաղթարշավի մասին։
Բայց, թարսի պես ֆիքսեց գումարտակի ոչնչացումը «Շահումյանի եղնիկների» կողմից։ Մինչև հիմա իրենց կողմից վճարված Նևզորովին չեն ներում՝ ադրբեջանական բանակի էլիտար ստորաբաժանման ֆիասկոն ֆիքսելու և աշխարհին զույց տալու, սերունդների համար արխիվում պահելու համար։