Ադրբեջանում ուժեղացել է դժգոհությունը երկրի առողջապահության ոլորտից: Այս ոլորտը վերջին շրջանում հայտնվել է հասարակական քննադատության թիրախում, իսկ պատճառները մի քանիսն են.
1) Շատացել են բժիշկների անզգուշության և անգրագիտության հետևանքով մահվան դեպքերը:
2) Մինչև մեկ տարեկան երեխաների մահվան դեպքերը այս տարվա առաջին վեց ամսվա դրությամբ աճել են 23%-ով անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ:
3) Հիվանդանոցներում մարդկանց նկատմամբ չի ցուցաբերվում պատշաճ վերաբերմունք:
4) Սխալ վիրահատություններ են արվում, մասնավորապես մարդկանց ձախ ոտքի փոխարեն սխալմամբ աջն են անդամահատում:
Ստորև ներկայացված են Ադրբեջանի մեդիա դաշտում և սոցցանցերում շրջանառվող երկու դեմոտիվատորներ, որոնցից առաջինում գրված է. «Վերջին մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանի առողջապահությունը ավելի շատ մարդ է սպանել, քան Իսլամական պետությունը», իսկ երկրորդում' «Ոչ թե ծխախոտի, այլ հիվանդանոցների վրա գրե՛ք, որ Առողջապահության նախարարությունը վնասակար է ձեր առողջությանը»:
Արտյոմ Տոնոյան