Թուրքիան կտրուկ փոխեց խոսելաոճը եւ այլեւս ոչ թե պահանջում, այլ խնդրում է ԱՄՆ-ին զերծ մնալ Սիրիայում քրդերին պաշտպանելու եւ զինելու ծրագրից: Համենայնդեպս այդպես էր արտահայտվում Թուրքիայի ռազմական նախարար Նուրեդին Չանկիլին Բրյուսելում՝ Պենտագոնի ղեկավար գեներալ Մատիզի հետ հանդիպման ընթացքում:
Ի պատասխան Մատիզը խորհուրդ տվեց Թուրքիային զբաղվել միայն իսլամական ծայրահեղականների դեմ պայքարով:
Գեներալները սովորաբար ավելի անկեղծ են քան դիվանագետները: Դեր-Զորում փետրվարի 7-ին ռսների ջարդից հետո Էրդողանն այլեւս չի համարձակվում սպառնալ ԱՄՆ-ին ՛՛օսմանյան չափալախով՛՛, ինչպես արտահայտվում էր դրանից առաջ: