2018 թվականի հունվարի 31-ի դրությամբ գրանցվել է 29 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 37 մարդ: Սա աննախադեպ եւ ահռելի թիվ է: Ճանապարհատրանսպորտային պատահարների հիմնական պատճառը եղել է արագության գերազանցումը եւ վարորդների ոչ սթափ վիճակը:

 

Ու էս սարսափելի վիճակագրությունից հետո հլը մարդիկ կան, որ դժգոհում են արագաչափերից: Էս կարգի սեւ վիճակագրություն ունեցող երկրում ամեն 10 մետրը մեկ արագաչափ էլ որ տեղադրվի՝ երեւի էլի քիչ լինի: Ախր, եթե իմանաս, որ արագությունը գերազանցելու հետեւանքով միայն տվյալ վարորդը կյանքից կզրկվի, էլի կարելի է ասել՝ ինքն իր գլուխը, ինչ ուզում է թող անի, բայց ախր էդ վարորդների պատճառով բազմաթիվ անմեղ մարդիկ են կյանքից զրկվում, բազմաթիվ ճակատագրեր են խեղվում:

 

Զարմանում եմ, ախր ո՞նց կարելի է էս աստիճան թքած ունենալ կյանքի վրա, ո՞նց կարելի է էս կարգի անպատասխանատու լինել, ախր ո՞նց կարելի է էս աստիճան չսիրել կյանքը: