Ասում են՝ արդեն երկրորդ անգամ դեպի սիրիական ալԱյիս շրջանի ուղղությամբ շարժվող թուրքական զրահատեխնիկայի ուղղությամբ Հալեպի նահանգից կրակ է բացվել այս անգամ արդեն Սիրիայում իրանական ազդեցությամբ գործող աշխարահազորայինների կողմից.նախորդ անգամ թուրքական զինտեխնիկայի առաջխաղացումը փորձել էին կանխել սիրիական կառավարական ուժերը, որոշ տվյալներով նաև՝ ռուսական օդուժը:

 


Մի շարք աղբյուրների հաղորդմամբ՝ ալ-Այիսում ռազմաբազա հիմնելու հարցում համաձայնություն է ձեռք բերվել Թուրքիայի և Ռուսաստանիմիջև, ինչին դեմ է հանդես եկել հատկապես իրանական կողմը:

 

Նշվում է, որ Աֆրինի ռազմագործողության հետ կապված՝ կուլիսային բանակցություններում լուրջ խնդիրներ են առաջացել մի կողմից Թեհրանի, մյուս կողմից՝ Անկարայի և Մոսկվայի միջև: