Երեկ հանրային ռադիոն լուր է հաղորդում, որ Երևանի Ադոնցի փողոցում կառուցված և պետծառայողների համար նախատեսված բնակարանների հետ կապված լուրջ խնդիրներ են առաջացել շինարարի ու շահառուների միջև, գործը հասել է վարչապետին, մի խոսքով՝ վերջին տարիներին հաճախ հանդիպող դեպքերը կարծես կրկնվում են, երբ մարդիկ երազանքով սպասում են նոր բնակարանի, բայց մեղմ ասած՝ քթներից է գալիս։


Դրա համար, իմ կարծիքով, արժի փորձված թանի սկզբունքով շարժվել ու հարյուրավոր մարդկանց բնակարան կառուցելու գործը տալ այնպիսի ընկերությունների, որոնք գործով ապացուցել են, որ բարեխիղճ են, օրիակ ԵՊՀ շրջանավարտների միավորումը Ծարավ Աղբյուր փողոցի երբեմնի մի բլրակ վերածել է հրաշք թաղամասի, որտեղ Նախագահի ծրագրով հարյուրավոր ընտանիքներ բնակարաններ ստացան ու հիմա թերևս Երևանի «ամենաերիտասարդաշատ» ու «բազմամանուկ» թաղամասն է, մի հրաշք կարճ ասած։


Զոհրապ Եգանյան