Մեջքի, մկանների և հոդերի ցավերը հսկայական անհանգստություն են պատճառում մարդկանց և կարող ազդել անգամ վարած կենսակերպի վրա։ Շատ հաճախ այդ ցավերն առաջանում են ողնաշարի գերծանրաբեռնվածության և մշտապես նստած դիրքում աշխատելու պատճառով։ Ցավերի ևս մեկ պատճառ է հանդիսանում նաև հաճախակի սթրեսային իրավիճակներում հայտնվելը, ինչը բացասական ազդեցություն է ունենում առողջության վրա։

Ձեզ ենք ներկայացնում մի միջոց, որի օգնությամբ դուք կկարողանաք ազատվել հոդերի, մկանների և մեջքի ցավերից ընդամենը 1 շաբաթվա ընթացքում։

Բաղադրիչներ

 

  • սննդի դոնդող (желатин) – 150գ.
  • սառը, խմելու ջուր

 

Պատրաստման եղանակ

 

  • Մոտ 150գ սննդի դոնդողը լցրեք սառը ջրի մեջ և խառնեք։
  • Թողեք, որ ամբողջ գիշեր այդպես մնա։
  • Ոչ մի դեպքում այն չդնեք սառնարանը, քանի որ այն ժելե կդառնա։
  • Ամեն առավոտ սոված վիճակում մեկ ճաշի գդալ ստացվածից կերեք։

 

Սա արեք 30 օրվա ընթացքում, իսկ արդյունքները կնկատեք արդեն 1-ին շաբաթից հետո։ Մեկ ամիս կրկնելուց հետո պետք է 6 ամիս դադար տալ, ինչից հետո կարող եք կրկնել բուժումը։