Ոսկրերի, հոդերի և ծնկների առողջությունը պահպանելու և ոսկրային ցավերը վերացնելու համար կան մի շարք բնական բաղադրատոմսեր, որոնցից մեկը ներկայացնում եմ
Ստորև ներկայացված մպելիքը հարուստ է վիտամին C-ով, մագնեզիումով և բրոմելինով, որոնք ուժեղ հակաբորբոքային նյութեր են և կենսական նշանակություն ունեն հոդերի աշխատանքի համար:
Բուժիչ ըմպելիքը պատրաստելու համար անհրաժեշտ է.

 


2 բաժակ խորանարդիկներով կտրտած արքայախնձոր,
1 բաժակ թարմ նարնջի կամ արքայախնձորի հյութ,
40 գրամ մեղր, 7 գրամ դարչին,
1 բաժակ վարսակի փաթիլներ,
250 մլ ջուր:
Պատրաստելու համար նախապես եփել վարսակը, ավելացնել հյութը, ապա մյուս բաղադրիչները հարել բլենդերով և քիչ-քիչ ավելացնել վարսակին: Խառնել մինչև համասեռ զանգված ստացվի, որից հետո ըմպելիքը պատրաստ է:

 

 


Վրեժ Հովսեփյան