Սրանք իսլամիստ ծայրահեղականները չեն, ոչ էլ թուրք ազգայնականներն են: Սրանք թուրքական կանոնավոր բանակի զինվորականներն են Սիրիայի հյուսիսում: «Գորշ գայլերի» խորհրդանիշներից մի զարմացեք:

 

Թուրքական արտաքին քաղաքականության իմաստային հիմքերի փնտրտուքի գործընթացում այս պետության էլիտան հանգել է եզրակացության, որ գաղափարական դաշտում մոբիլիզացիոն ամենաարդյունավետ գործոնը պահպանողականության ծայրահեղացումն է: Ժամանակին նույնն արել են նացիստները Գերմանիայում՝ նացիոնալ-սոցիալիզմի անվան տակ ծայրահեղացնելով պահպանողակությունն ու գերմանացիների մեջ պայթեցնելով վաղուց կոնսերվացված մութ միջնադարի տևտոնական բարքերը ամենածայրահեղ դրսևորումներով:

 

Նույնն այսօր անում է թուրքական էլիտան: Օսմանիզմի փորձարկումներում չհաջողած էլիտան այսօր թուրքերի սրտերում ու հոգիներում պայթեցնում է միջնադարից կուտակված էներգիան՝ իրենց նախնիների իդեալ հանդիսացող տափաստանային գայլի կերպարը համադրելով ծայրահեղ սուննիզմի հետ: Սա է ժամանակակից թուրքական պետականության մետաֆիզիկան: Այստեղ էմոցիաներ չկան, կան միայն չոր հաշվարկներ: