Թուրքերը հայտարարում են, որ մտնելու են Սիրիայի քրդաբնակ Աֆրին ու նպատակ էլ ունեն շարժվելու դեպի քրդական ուժերի կողմից վերահսկվող Մանբիջ:
Այսօր արդեն թուրքերն ասում են, որ այլևս ամերիկացիներին չեն հավատում ու ամեն ինչ անելու են Սիրիայի քրդերի խնդրին լուծում տալու համար:
Մի քանի օր է արդեն՝ թուրքերն ինտենսիվ ռմբակոծում են քրդաբնակ Աֆրինի որոշ հատվածներ:
Այսօր թուրքական տանկեր են կուտակվել Սիրիայի հետ սահմանին ու սահմանի պատի մի հատված բացվել է զինտեխնիկայի մուտքի համար:
Թուրքերը սկսել են իրենց սահմանից հրետանակոծել Եփրատի ափին գտնվող մի շարք քրդաբնակ բնակավայրեր՝ հավանաբար նպատակ հետապնդելով ապրապնդել թիկունքը հնարավոր ռազմական ինտերվենցիայի համար:
Քրդերն ասում էին, որ Աֆրինի դեմ ռազմական ինտերվենցիայի համար թուրքերը թանկ են վճարելու:
Այսօր արդեն քրդերն ասում են, որ եթե թուրքերը մտան Աֆրին, մենք օգնելու ենք Թուրքիայի Դիարբեքիրի քրդերին: